Եկել ենք որպես Հայաստանի ընկերներ. ԵԽ պատգամավորները Հայաստանում են

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով եւ քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը, ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի,  Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ:

 

Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ եւ այցի շրջանակում կլինեն նաեւ Սյունիքի մարզում:

Պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաեւ՝ Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Սոնա Ղազարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ