Հայաստանի վարչապետի այցն Իրան բեկումնային կլինի․ Ռաիսի

Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռաիսին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում։

 

«Երկու երկրների միջև լավ հարաբերությունները միանշանակ դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում և աշխարհում»,- հայտարարել է Ռաիսին։

 

Իրանի նախագահի խոսքերով՝ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Նա վերստին պնդել է՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները։ «Օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի», - հայտարարել է նախագահ Ռաիսին։

Քաղաքականություն

Պատահարներ