Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հացահատիկի գործարքին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու որոշման պատճառների մասին։ Այս մասին այսօր երկու երկրների ղեկավարների զրույցից հետո հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է Известия-ն:

 

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Կիևն օգտագործել է հացահատիկային միջանցքը Սևաստոպոլում նավերին հարվածներ հասցնելու համար, որոնք ապահովում էին երթուղու անվտանգությունը։

 

«Անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անցկացնել այս միջադեպի հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև Կիևից ստանալ Ստամբուլի պայմանավորվածությունների խստիվ պահպանման իրական երաշխիքներ, մասնավորապես հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու վերաբերյալ։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի դիտարկել այս «սևծովյան նախաձեռնության» շրջանակներում աշխատանքը վերսկսելու հարցը»,- նշել է ՌԴ ղեկավարը։

 

Զրույցում Պուտինը Էրդողանին ասել է նաև, որ կարիքավոր երկրներին առաջնահերթությամբ սնունդ տրամադրելու խնդիրն այդպես էլ լուծված չէ: Այս կապակցությամբ Պուտինը վերահաստատել է Աֆրիկա զգալի քանակությամբ հացահատիկ և պարարտանյութ անվճար մատակարարելու՝ Ռուսաստանի պատրաստակամությունը:

Քաղաքականություն

Պատահարներ