Փաշինյանը` Ռայիսիի հետ հանդիպման մասին

 Այսօրվա օրակարգային հարցերը վերաբերում էին տարածաշրջանային համագործակցությանը. երկու երկրների միջև համագործակցության զարգացման շատ հնարավորություններ կան։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք MiranPress-ից։ Հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան։

 

ՀՀ վարչապետը նշել է, որ ընդունում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները։ Նրա խոսքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ խորհրդանիշ:

 

«Ես Ռայիսիին տեղեկատվություն եմ տրամադրել Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, և համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը։

 

Նա նաև հավելել է, որ Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն այն հարցերի մասին, որոնք քննարկում են բանակցություններում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։

 

Հիշեցնենք` իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նա Թեհրան է մեկնել Ռայիսիի հրավերով։

Քաղաքականություն

Պատահարներ