Պուտինն Էրդողանի հետ քննարկել է նաև Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները: 
 

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել երեկ Սոչիում: Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Մինչ այդ Պուտինը առանձնազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Ինչպես հայտնել էինք, համաձայն Կրեմլի մամուլի ծառայության, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ նաև քննարկել են Սև ծովում հացահատիկային միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Քաղաքականություն

Պատահարներ