ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրшկոցը նորմալ բան է․ վաղն էլ կարող է ես զոհվեմ․ նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որ անվտանգային միջավայրն օրըստօրե բարելավվի:

«Բայց պետք է նկատի ունենալ, որ մենք հիմա ապրում ենք նոր միջավայրում, որտեղ ամեն օր կարող է ինչ-որ բան տեղի ունենալ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

 

Հարցին՝ ամենօրյա կրակոցները դարձել են նորմա՞լ, արձագանքեց. «Իսկ ձեր համար նոմալ չի՞ դարձել»:

«Կրակոցը նորմալ բան է անգամ Իսրայելում, տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով, եթե այդ կրակոցը պետք է չլինի մեր  երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունն ու մեր երկիրն օրեցօր դարձնենք ավելի ապահով», - հայտարարեց Քերոբյանը:

 

«Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, բայց կարող է վաղը ես լինեմ զոհը ու ես պատրաստ եմ դրան»,- հավելեց նախարարն ու հեռացավ:

Քաղաքականություն

Պատահարներ