ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին. Կոպիրկին

 Շատ կարևոր է հենց հանդիպման փաստը, ընթացան առարկայական բանակցություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով երեկ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած եռակողմ բանակցություններին։ 

«Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց համաձայնության գալ, բայց շատ կարևոր է, որ այդ քննարկումը կայացավ։ Շատ կարևոր է, որ կողմերը, ինչքանով, որ կարելի է դատել, իսկապես ցուցաբերեցին պատրաստակամություն կարգավորման գործընթացում»,-նշեց դեսպանը։

Քաղաքականություն

Պատահարներ