ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Համաձայն ենք թողնել ԼՂ կարգավիճակը ապագային». Փաշինյանը` ռուսական առաջարկի մասին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բյուջեի մասին նախագծի քննարման ժամանակ անդրադարձել է Սոչիում կայանալիք հանդիպմանն ու խնդիրները լուծելու այսպես կոչված «ռուսական տարբերակին»։

 

«Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ ճիշտ կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։

Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն՝ գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Ընդ որում՝ պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում․․․»,- ասել է Փաշինյանը ապա հավելել․

 

«Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Պիտի ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»։

 

Նիկոլ Փաշինյանը նաև նկատել է, որ այդ հարցի համար ՀՀ կառավարությունը շատ է քննադատվել, բայց իրենք պարզապես չեն կարողացել բացահայտել, թե ինչու են այդպես վարվում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ