Թուրքիայի հետ հարաբերություններում բարդությունները հաղթահարված են. Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Նրա խոսքով. 

«Չեմ ճշտել՝ այսպիսի վիճակագրություն նախկինում երբևէ արձանագրվել է, թե չէ, բայց համենայն դեպս սա սովորական վիճակագրություն չէ, և արժանի է արձանագրելու. 2022թ. բացառիկ է նրանով, որ ՀՀ ղեկավարն ուղիղ շփումներ է ունեցել առանց բացառության բոլոր հարևան երկրների ղեկավարների հետ՝ հեռախոսազրույցներ են եղել, հանդիպումներ են եղել»։

 

Այս համատեքստում Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին։ Ըստ նրա. «Շատ կարևոր եմ համարում այս տարի և հեռախոսազրույց, և հանդիպում ենք ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ»։

 

Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են։ Ըստ նրա, սա շատ կարևոր փոփոխություն է, և պետք է առաջ տանել խաղաղության օրակարգը։

Քաղաքականություն

Պատահարներ