«Ես այսօրվանից եմ ասում, հետո չգաք, ասեք՝ վայ, ժամանակ չկա». Փաշինյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում 66 նոր դպրոցների կառուցման հարցին և ասաց, որ պայմանավորվել էին, որ երբ այս դպրոցները կբացվեն, զուգահեռ ձեռք կբերվեն նոր՝ գործարանային արտադրության տրանսպորտային միջոցներ՝ երեխաներին տեղափոխելու համար։ 

 

«Ենթադրվում է, որ այդ տրանսպորտային միջոցները պետք է ունենան որակավորված վարորդներ, նրանք պետք է նոր ստանդարտի աշխատողներ լինեն՝ սկսած արտահագուստից։ Այսօրվանից պետք է հագուստի դիզայնի մրցույթ հայտարարել, հասկանալ, թե ոնց ենք այդ մարդկանց հրավիրում աշխատանքի և այլն։ Կա՞ մեկը, որ կարող է ասել, թե ինչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ», - ասաց վարչապետը։

 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն արձագանքեց և նշեց, որ փաթեթը բավականին մեծ է, և ամեն ինչ նախատեսված է ըստ փուլերի։

 

«Ես չեմ ուզում, որ հետո մենք գանք ասենք՝ վայ, եկեք մեկ անձից գնումով անենք, որովհետեւ 5 տարի առաջ, որ պլանավորել էինք, ժամանակ չեղավ, որ մրցույթ հայտարարեինք: Ես այսօրվանից եմ ասում,  հետո չգաք, ասեք՝ վայ, ժամանակ չկա, պետք է մեկ անձից գնում անենք»,-պատասխանեց Փաշինյանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ