«Եթե Ռուսաստանի առաջնորդը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի». Զելենսկի

Ուկրաինայի պատվիրակությունը՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ, կհրաժարվի մասնակցել G20-ի գագաթնաժողովին, եթե դրան ներկա լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ: Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն:

 

«Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանի առաջնորդը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի», — ասել է Զելենսկին:

 

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դեռ որոշում չի կայացրել մասնակցել G20-ի գագաթնաժողովին թե ոչ: Նշենք` պետությունների ղեկավարների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 15-16-ը Բալի կղզում։

Քաղաքականություն

Պատահարներ