Հունանյանը` Հայաստան-Իրան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ. Հայաստանի և Իրանի միջև տարակածություններ չկան:
 

ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանն ու Իրանը շատ երկար պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները ոչ միայն սահմանափակվում են կառավարություններով, այլև առկա են երկու ժողովուրդների միջև։ Հունանյանը Իրանը բնութագրել է որպես Հայաստանի առանցքային գործընկեր և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

«Կարծում եմ, մենք Իրանի հետ որևէ տարակարծություն չունենք»,- ասել է Հունանյանը և հավելել, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։ Դիվանագետի խոսքով` արդյունքում երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն։

Հունանյանը պատասխանել է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի  հարաբերությունների մասին հարցին. 

 

«Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում»,-ասել է ԱԳՆ խոսնակը:

Հունանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, նույն ընթացակարգով կանցնի բանակցությունների սեղանի շուրջ և հավելել, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։

Քաղաքականություն

Պատահարներ