«Իմ հեռանալը պայմանավորված է նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով». Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը և առաջարկ է հնչել կանոնադրությունից հանել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը։ 

 

«Հետագայում ես մանրամասն, գրավոր կերպով կանոնադրության նախագծի շուրջ առաջարկներ եմ ներկայացրել, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, որտեղ ներկայացված էր «Արցախի Հանրապետություն» ձևակերպման նշման հիմնավորումները,  փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք այլ հիմնարար փոփոխություննր, որոնք կարծում եմ, որ պետք է ՀՀ-ի կանոնադարության մեջ կատարվեն»,- ասաց Բեգլարյանը։

 

Բեգլարյանը պատասխանել է նաև հարցին՝ հնարավոր համարում է, որ այդ քննարկումների ժամանակ իր դիրքորոշումները և փոփոխություններին ընդդիմանալը կարող էին պատճառ հանդիսանալ պետնախարարի պաշտոնը լքելու հարցում.

 

«Չեմ կարող այդպիսի կապ տեսնել, դուք գիտեք, թե ինչու եմ ես զբաղեցրել պետնախարարի պաշտոնը, դա նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է նշանակվի Պետական նախարար։ Երբ Ռուբեն Վարդանյանը պատրասակամություն է հայտնել ստանձնել այդ պարտականությունները, բնականաբար նախագահի կողմից կայացվել է որոշումը։ Իմ հեռանալը պայմանավորված է նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով»,-ասել է Բեգարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ