Մայր Աթոռից մեկնաբանել են Գարեգին Բ-ի` ընդդիմության հանրահավաքին մասնակցության վերաբերյալ լուրերը

Մամուլում այսօր հրապարակումներ կային, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, հնարավոր է, մասնակցի նոյեմբերի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին:
 

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքը այդ մասին ծանուցել է։ 

 

«Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա» , - ասաց Տեր Եսայի Արթենյանը։

Քաղաքականություն

Պատահարներ