Պակիստանում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետը

Պակիստանում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Իմրան Խանը։ Նրա մեքենայի վրա ինքնաձիգից կրակ է բացվել։ Նախկին վարչապետը սրունքից վիրավորվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։ Կրակոցների հետևանքով նրա աջակիցներից մեկը զոհվել է, մի քանի մարդ է վիրավորվել։

 

Նախկին վարչապետը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում արևելյան Վազիրաբադ նահանգում, երբ անհայտ հանցագործը ինքնաձիգից կրակ է բացել ավտոշարասյան վրա։

 

Հիշեցնենք` Իմրան Խանը պաշտոնաթող էր եղել անցած ապրիլին, երբ խորհրդարանը նրան անվստահություն հայտնեց։ Դատարանի որոշմամբ նա իրավունք չունի առաջադրվելու գալիք տարվա ընտրություններին, բայց նրա կողմնակիցները ակտիվ քարոզարշավ են վարում՝ պլանավորելով մարզերից երթով հասնել Իսլամաբադ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ