ՌԴ ԱԽ քարտուղարը հանդիպել է հայ և ադրբեջանցի գործընկերներին. հայտնի է` ինչ են քննարկել

ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, ի թիվս այլ հարցերի քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ 

 

Բանակցությունները կայացել են Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ ամենամյա հանդիպման շրջանակում։

 

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկվել է ռուս-հայկական համագործակցությանը ազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

Ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ահաբեկչությանը հակազդելու ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցության հետագա միջոցառումները:

Քաղաքականություն

Պատահարներ