ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քերոբյանը` Սուքիասյանի` իրեն ուղղված քննադատությունների մասին

Չեմ կարծում թե կա հակակրանք, կա քննադատություն, որը շատ նորմալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ հարցին:

 

«Քանի որ ես եկել եմ այս պաշտոնին այնպիսի բիզնեսից, որը զբաղվում է սպասարկամբ, իսկ այդ ընկերությունները սովորաբար քննադատությունը շատ բարեհաճորեն են ընդունում, քանի որ քննադատությունը համարում են իրենց զարգանալու միակ և ամենակարևոր խթանը, և ես էլ` որպես մարդ, համարում եմ, որ քննադատությունը բաց ընդունելը ինքնազարգացման համար լավ է»,-ասաց Քերոբյանը:

 

Հիշեցնենք` ԱԺ-ում, դիմելով  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել էր, որ շատ պաշտոնյաներ են գալիս, թվեր են ասում, ժամկետներ են ասում, Ձեզ հետ խոսում եմ, ոչ թիվ, ոչ ժամկետ, ոչ ծավալ։ Ինձ համար հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ։ 

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ