Թրամփը շուտով պաշտոնապես կհայտարարի ընտրություններին իր մասնակցության մասին. Reuters

Միլիարդատեր, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շուտով պաշտոնապես կհայտարարի 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրելու ծրագրերի մասին։ 

 

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի երեք խորհրդականներին, Թրամփը նախատեսում է նման հայտարարություն անել մինչև նոյեմբերի 24-ը` Գոհաբանության տոնը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել անհապաղ 2020 թվականի նախագահական ընտրությունները ճանաչել կեղծված և նոր ընտրություններ անցկացնել

Քաղաքականություն

Պատահարներ