Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան

 Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական  կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով, ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում, բայց, դրան զուգահեռ, շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ  ներկայացուցիչների մակարդակում», - ասաց նա:

Միրզոյանի խոսքով՝ խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող  անձանց համար, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ:

«Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, ու կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կլինեն», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ