«Արդեն 1200 անգամ ասել եմ, որ նման ծրագրեր չունեմ». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հայտարարել է, որ մտադիր չէ բելառուս զինծառայողներ ուղարկել Ուկրաինա: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր գոռում են` Լուկաշենկոն ցանկանում է իր զինծառայողներին ուղարկել Ուկրաինա: Արդեն 1200 անգամ ասել եմ, որ նման ծրագրեր չունեմ», - Բելառուսի առաջնորդի խոսքը մեջբերում է Sputnik Բելառուսը։


Լուկաշենկոն նշել է, որ իրականում հենց «ընդդիմադիրներն են մահվան ուղարկում բելառուսներին»՝ կոչ անելով պատերազմել Կիևի ռեժիմի կողմից։ 

 

«Մենք այնտեղ Ուկրաինայում անելիք չունենք։ Եվ մենք կարիք չունենք այնտեղ մարդկանց դեմ պատերազմելու ։ Ինչու են ինձ մեղադրում դրանում: Քանի որ իրենք են այնտեղ ուղարկում այդ տղաներին», - ընդգծել է բելառուսական պետության ղեկավարը։
 

Քաղաքականություն

Պատահարներ