Իրանում անկարգությունների հեղինակները վերապատարստում են անցել, այդ թվում Հայաստանում

Իրանի անվտանգության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը հրապարակել են զեկույց տեղի ունեցող անկարգությունների վերաբերյալ։ 

 

Գերատեսչությունների զեկույցում նշվում է, որ անկարգություններ հրահրողները նախապատրաստական կուրսեր են անցել տարբեր երկրներում , այդ թվում Հայաստանում․ «Վերապատրաստման դասընթացներ են անցկացվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան, ԱՄԷ, Նիդեռլանդները, Հայաստանը, Վրաստանը, Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Չեխիան, Հարավային Աֆրիկան, Իտալիան, Սեյշելյան կղզիները (Հնդկական օվկիանոսում)։ Ինչպես տեսնում եք, դասընթացների վայրերը սովորաբար գտնվում են այն երկրներում, որտեղ Իրանի քաղաքացիների համար վիզա չի պահանջվում մեկնելու համար, և այն դեպքերում, երբ վիզա է պահանջվում, դա արվում է ամերիկյան գործակալությունների աջակցությամբ և զբոսաշրջիկի քողի ներքո »,-ասվում է զեկույցում։ 
 

Մի քանի շաբաթ է ինչ Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում զանգվային անկարգություններ են տեղի ունենում։ Իրանի իրավապահները ճնշում են ընդվզման փորձը։ Իրանի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ այս ընդվզումները հրահրվում են արտաքին ուժերի կողմից և նպատակը Իրանի պետականության թուլացումն ու ոչնչացումն է։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ