Հյուսիսային Կորեան` Ռուսաստանին զենք մատակարարելու մասին

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երբեք սպառազինություն չեն արտահանել Ռուսաստան եւ չեն պլանավորում դա անել: Տեղեկատվությունը փոխանցում է հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների:

 

«Մենք կրկին հստակորեն հայտարարում ենք, որ մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանի հետ «զենքի մատակարարման շուրջ գործարք», եւ մենք պլաններ չունենք դրանք կնքել ապագայում»,-գործակալությունը մեջբերում Է ԿԺԴՀ-ի զինվորականների հայտարարությունը:

 

Փհենյանի կարծիքով, նման մատակարարումների մասին լուրերը տարածում Է Վաշինգտոնը:

Քաղաքականություն

Պատահարներ