ԵՄ-ից հայտարարում են, որ չեն կարողանա խոստացված գումարի մի մասը հատկացնել Ուկրաինային

Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարողանա Ուկրաինային 3 միլիարդ եվրո հատկացնել՝ որպես աջակցություն. սա մայիսին Եվրահանձնաժողովի կողմից խոստացված մակրոֆինանսական աջակցության ծրագրով նախատեսված միջոցների մեկ երրորդն է։ Տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Ինչ վերաբերում է 3 միլիարդ եվրոյին, ապա մենք իսկապես լայն քննարկում ունեցանք այս գումարի շուրջ, որը մայիսին հայտարարված 9 միլիարդ եվրոյի մնացած մասն է։ Ցավոք, պարզվեց, որ անհնար է որոշել, թե ինչպես առաջ շարժվել այս տարի»,- ասել է Դոմբրովսկիսը։ 

 

Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով՝ ԵՄ-ն վճարումը կկատարի 2023 թվականի սկզբին՝ վարկային աջակցության հաջորդ ծրագրի շրջանակներում։

 

Քաղաքականություն

Պատահարներ