«Ես չեմ կասկածում, որ կգա ժամանակը, երբ Պուտինը կգա Դոնբաս». Պեսկով

Առայժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբաս մեկնելու կոնկրետ պլաններ չկան, բայց կգա ժամանակը, երբ նա կժամանի: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` լրագրողների հետ զրույցում: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Առայժմ կոնկրետ ծրագրեր չկան, բայց ես չեմ կասկածում, որ կգա ժամանակը, երբ Պուտինը կգա Դոնբաս, իհարկե, դրանք ռուսական շրջաններ են»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Հիեցնենք` ավելի վաղ Պեսկովն այցելել էր Լուգանսկ, որտեղ նա անցկացրել է ուսուցողական ծրագիր Դոնեցկի և Լուգանսկի ԶԼՄ-ների և մամուլի ծառայությունների համար:

Քաղաքականություն

Պատահարներ