Հայտնի է` ինչ է ցանկանում քննարկել Էրդողանը Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել կարիքավոր երկրներին ռուսական հացահատիկի մատակարարումը, հույս ունի, որ Բալիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում հանդիպում տեղի կունենա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիթ Կիրիշչին: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ պայմանավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Աֆրիկայի երկրներ անվճար ռուսական հացահատիկ և պարարտանյութ ուղարկելու հնարավորության մասին: 

 

Հիեցնենք` G20-ի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը: 

Քաղաքականություն

Պատահարներ