Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։

 

Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր կայացած հեռախոսազրույցի մասին տարածված հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում նաև քննարկել են Պուտինի այցին վերաբերող հարցեր։

 

Հաղորդվում է, որ Երևանում նոյեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը։

Քաղաքականություն

Պատահարներ