Իրանը շնորավորեց Ադրբեջանին, սակայն այդ երկրում ոչ բոլորին է դուր եկել այդ քայլը

Իրանում ոչ բոլորն են գնահատել Բաքվում Իրանի դեսպանատան կողմից 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանի շնորհավորանքը։ Իրանցի գրող և վերլուծաբան Սալար Սեյֆը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Տեղեկատվության նախարարությունը պաշտոնապես մեղադրել է Բաքվի կառավարությանը Շահ-Չերախում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ, Ալիևը քողարկված կերպով սպառնում է Իրանին պատերազմով, իսկ նրա պաշտոնական լրատվամիջոցները խոսում են Իրանի փլուզման մասին։ Բայց Բաքվում Իրանի դեսպանատունը, որպես առանձին կղզի, շնորհավորանքներ է հղում նման կառավարությանը։ Դա կոչվում է «խավիարային դիվանագիտություն»: 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ շնորհավորանքներ են հնչել Բելառուսից, Իրանից, Թբիլիսիի հեռուստաաշտարակը և կամուրջը ներկվել են ադրբեջանական դրոշի գույներով։ 

 

Нет описания.


 

Քաղաքականություն

Պատահարներ