Մակրոնը կոչ է արել չդրամատիզացնել միջուկային զսպման թեման

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել չդրամատիզացնել միջուկային զսպման և սպառնալիքների վերաբերյալ որոշ հայտարարություններ՝ միևնույն ժամանակ դեմ արտահայտվելով այս թեմայի շուրջ քննարկումները հասարակացնելուն։ Այդ մասին նա հայտարարել է Թուլոնի ռազմածովային բազայում ֆրանսիացի զինվորականների հետ զրույցում։ 

 

«Կարևոր է կրկնել դա, քանի որ այս թեմայի շուրջ քննարկումները մանրացված են, մինչդեռ դոկտրինի շրջանակներում սթափ մոտեցում է անհրաժեշտ՝ դրա վստահելիությունը պահպանելու համար», - ասել է Մակրոնը: 

 

«Մենք չպետք է մոռանանք, որ Ֆրանսիան ունի միջուկային զսպող միջոց, և կարիք չկա որոշ հայտարարություններ դրամատիզացնել»,- ընդգծել է Մակրոնը՝ նշելով, որ միջուկային զենքի առկայությունը Ֆրանսիայում ինքնին նպաստում է Եվրոպայի անվտանգությանը։ 

 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը France 2 հեռուստաալիքի եթերում խորհուրդ էր տվել քիչ խոսել միջուկային սպառնալիքի մասին և ավելի շատ աշխատել խաղաղության վերադարձի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ