«Մոտ ապագայում Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը մեծապես կապված է ուկրաինական ճգնաժամի եւ աշխարհում բարդ իրավիճակի հետ։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

 

«Ընդհանուր առմամբ բարդ իրավիճակ է ամբողջ աշխարհում, բայց կարծում եմ, որ նման իրավիճակը հավերժ չի լինի, եւ հուսով ենք, որ արդեն մոտ ապագայում Ադրբեջանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ, քանի որ մեծամասմբ Բաքվի ագրեսիվ պահվածքը կապված է ուկրաինական ճգնաժամի հետ։ Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան օգտվում են դրանից»,-ասաց Բաբայանը։

 

Նա նաեւ  կոչ արեց սթափ նայել իրականությանը։

 

«Եթե նայենք վարդագույն ակնոցներով եւ հուսանք, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ ինչ-որ բան կփոխվի, ապա այդպես չի լինելու»,-ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ