Նենսի Փելոսին` Ներկայացուցիչների պալատի ընտրությունների մասին

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների հաջողությունը վստահորեն գերազանցում են սպասումները Ներկայացուցիչների պալատի ընտրություններում: Այդ մասին հայտարարել Է պալատի գործող խոսնակ Նենսի Փելոսին:

 

«Թեեւ բազմաթիվ ընտրարշավներ դեռեւս ընթանում են շատ համահավասար, արդեն պարզ Է, որ պալատում դեմոկրատական ներկայացուցիչների եւ թեկնածուների արդյունքները վստահորեն գերազանցում են սպասումներն ամբողջ երկրում»,-ասվում Է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է CSPAN գործակալության կողմից: 

 

Հիշեցնենք` ԱՄՆ-ում անցկացվել են խորհրդարական ընտրություններ: Կոնգրեսի ստորին պալատում, ըստ կանխատեսումների, մեծամասնությունը պատկանելու Է հանրապետականներին, որոնք զգալիորեն հետ են մղել դեմոկրատներին:

Քաղաքականություն

Պատահարներ