Պուտինը ներկա չի լինի G20-ի գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չի գտնվի Ինդոնեզիայում կայանալիք G20-ի հանդիպմանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։  

 

«Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ չի գնա G20-ի գագաթնաժողովին»,- նշվում է ուղերձում։

 

Գործակալության տվյալներով՝ ռուսական կողմը կներկայացնի Սերգեյ Լավրովը։

 

Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G20- ի գագաթնաժողովին հանդես է գալու առցանց ելույթով։

 

G20-ի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 15-16-ը, միջոցառումը կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում։ 

Քաղաքականություն

Պատահարներ