Ուկրաինան չի հավատում Ռուսաստանի հայտարարություններին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ ռուս զինվորականների զգալի խմբավորում դեռ մնում է Խերսոնում: Նա նշել է, որ Ուկրաինան չի տեսնում Ռուսաստանի՝ առանց կռվի նահանջի նշաններ՝ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը. «Գործողություններն ավելի ցցուն են, քան խոսքերը: Ուկրաինան նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը հեռանում է Խերսոնից առանց կռվի: Ռուսական խմբի զգալի մասը մնում է քաղաքում, լրացուցիչ ռեզերվներ են ներգրավվում տարածաշրջան: Ուկրաինան ազատագրում է տարածքներ՝ հիմնվելով հետախուզության տվյալների վրա, և ոչ՝ բեմադրված հեռուստատեսային հայտարարությունների վրա»։

 

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը կարծում է, որ, չնայած Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններին, պետք է վստահել պաշտոնական աղբյուրներին, ինչպես նաև կոչ է արել չհրապարակել Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունների մասին տեղեկատվությունը և պահպանել տեղեկատվության լռության ռեժիմը։

 

Ավելի վաղ՝ հայտնել էինք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել Խերսոնից: 

Քաղաքականություն

Պատահարներ