Ամերիկացիները ծաղրում են՝ մահացած կոնգրեսականներից 2-ը բավականին շատ ձայներ են հավաքել

Ամերիկացիները ծաղրել են ընտրություններում մահացած երկու թեկնածուների հաղթանակը։ Նշվում է, որ երկու դեմոկրատներ, ովքեր մահացել են մինչ ընտրությունները, վերընտրվել են Ներկայացուցիչների պալատում: Փենսիլվանիա նահանգից նախկին կոնգրեսական Էնթոնի Դելյուկան, ով մահացել է հոկտեմբերի 9-ին (85 տարեկան), վերընտրվել է 85% ձայներով։ Թենեսի նահանգի ներկայացուցիչ Բարբարա Կուպերը (93 տարեկան), ով մահացել է հոկտեմբերի 25-ին, «հաղթել է ընտրություններում»։ Ամերիկացիները հարցնում են, թե քանի նման մահացած թեկնածու է հաղթել կոնգրեսի ընտրություններում:

 

Հիշեցնենք՝ Կոնգրեսի ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են Երեւանի ժամանակով 06:30-ին։ Ներկայացուցիչների պալատում (435 տեղ) Հանրապետական կուսակցությունը կունենա 207 ձայն,  Դեմոկրատական կուսակցություն 184 ձայն։ Սենատում (100 տեղ) Հանրապետական կուսակցությունը կունենա 48, Դեմոկրատական կուսակցությունը՝ 48։ Ջորջիա նահանգում կրկնակի ընտրություն է լինելու քանի որ ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 50%-ը:

Քաղաքականություն

Պատահարներ