Բայդենը՝ Խերսոնից Ռուսաստանի նահանջի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից զորքը հանելու Մոսկվայի որոշման մասին. նա ասել է, որ դա սպասելի էր և վկայում է Ռուսաստանում առկա խնդիրների մասին, գչում է BBC-ն։

 

«Նախ, ինձ համար հետաքրքիր է, որ նրանք ձգձգում էին այդ որոշումը, բայց մենք վաղուց գիտեինք, որ նրանք կայացնելու են այն, մինչև ընտրությունների ավարտը ԱՄՆ-ում: Եվ այս որոշումը վկայում է այն մասին, որ նրանք, ռուսական բանակը մեծ խնդիրներ ունեն»,- ասել է Բայդենը չորեքշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։

Ավելի վաղ՝ հայտնել էինք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել Խերսոնից: 


 

Քաղաքականություն

Պատահարներ