«Իհարկե, տիկին Ուրսուլան սխալվեց». Ուկրաինայից զոհերի թիվ են նշել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ փետրվարից ի վեր զոհվել է 10-13 հազար ուկրաինացի զինվոր։ Նա նաեւ սխալ է անվանել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գնահատականը, ով խոսում էր 100 հազար զոհի մասին։

 

«Իհարկե, տիկին Ուրսուլան սխալվեց, սա ակնհայտ է։ Այդ պատճառով հանեցին այդ տեսանյութը, հեռացրին այդ թվերը։ Որովհետեւ մենք ունենք Գլխավոր շտաբի պաշտոնական գնահատականները, որոնք ասում է Գերագույն գլխավոր հրամանատարը: Դրանք տատանվում են 10.000-ից մինչև 12.500-13.000 զոհվածների միջև»,- ասել է Պոդոլյակը: Տեղեկատվությունը փոխանցում է kommersant.ru-ն:

 

Այս շաբաթ ԵՀ ղեկավարն ասել է, որ ռազմական հակամարտության սկզբից ի վեր ուկրաինական զինված ուժերը կորցրել են 100.000 մարդ, ավելի քան 20.000 խաղաղ բնակիչ նույնպես մահացել է։ Նույն օրը նրա խոսքը ուղղվել է, և 100 հազար մահացածների հիշատակումը հանվել է։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ