Կրեմլից հայտնել են` որն է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման ամենանախընտրելի ճանապարհը

Ռուսաստանի համար Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման ամենանախընտրելի ճանապարհը դիվանագիտությունն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Իհարկե, մեր շահերին հասնելու ամենանախընտրելի ճանապարհը խաղաղ դիվանագիտական ​​ճանապարհն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, որ մոտ ապագայում չի ծրագրում շփումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ընդունում է նման հնարավորությունը, եթե ՌԴ նախագահը «շահագրգռվածություն ցուցաբերի» Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Միաժամանակ, ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հետագա շփումները հնարավոր են ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ ԱՄՆ-ի խորհրդակցությունների դեպքում։

Քաղաքականություն

Պատահարներ