Որոնք են ԱՄՆ-ի նպատակները` ուկրաինական հակամարտությունում. Բլինկենը նշել է դրանք

 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, խոսելով Կիևին ԱՄՆ աջակցության մասին, ասել է, որ Միացյալ Նահանգները կենտրոնացած է օգնելու Ուկրաինային վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները փետրվարի 24-ից՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից։ 

«Մեր նպատակն է շարունակել մեր ներկայիս գործողությունները՝ Ուկրաինային ապահովելու այն, ինչ նա պետք է պաշտպանի… տարածքների վերադարձը, որը օկուպացված է փետրվարի 24-ից»,- ասել է Բլինկենը Wall Street Journal-ի համաժողովում: Պետքարտուղարը նաև նշել է, որ ռազմական աջակցությունից բացի Կիեւին անհրաժեշտ է նաեւ տնտեսական եւ հումանիտար օգնություն։ 

Միևնույն ժամանակ, Բլինկենը խուսափել է ուղիղ պատասխանից այն հարցին, թե արդյոք ուկրաինացիները կկարողանան «վերադարձնել Ղրիմը», ասելով, որ ուկրաինացիներն իրենք են որոշում «ուր և երբ են ուզում գնալ», բայց «մեր աջակցությամբ և աշխարհի մեկ տասնյակ երկրների աջակցությամբ»։ 

 

Պատահարներ