ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չենք ուզում գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները կատարող դատական համակարգ ունենալ»․ Թորոսյան

 Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «ՔՊ» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հետևյալ հարցին՝ «ընտրվելով ԲԴԽ անդամ, դուք ինքներդ՝ անձնապես, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, ինչպե՞ս եք ապահովելու դատական համակարգի անկախությունը՝ այդ թվում գործող իշխանությունից։ Մեր հանձնառությունն է ունենալ դատական անկախ համակարգ և ոչ թե դատական համակարգ, որը կատարելու է գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները», Գրիգորյանը պատասխանել է․ «ԲԴԽ անդամն ունի մեկ եղանակ ներազդելու․ դա արդար քվեարկությունն է, այն բոլոր դեպքերում, երբ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն ԲԴԽ քննարկման, միանշանակ, արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով, օգտագործելով իմ ձայնը՝ քվեարկելու եմ անաչառ»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ