Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևերը չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին. Բայրամով

Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւերը վնասում են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին եւ չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնի հետ հանդիպմանը։

 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության` Բայևամովը նշել է, որ ֆրանսիական կողմի կանխակալ կարծիքները, Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւերը վնասում են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին եւ չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին։

 

«Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովը Բուայոնին տեղեկացրել է վերոնշյալ գործընթացը խթանելու համար ադրբեջանական կողմի ձեռնարկած քայլերի եւ նախաձեռնությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանցի նախարարը մեղքը ուրիշի վրա գցելու առիթը բաց չի թողել եւ «ուշադրությունը հրավիրել է հայկական կողմի սադրանքների ու սպառնալիքների վրա»։

Քաղաքականություն

Պատահարներ