Սի Ծինփինը Սաուդյան Արաբիայում է. նա կհանդիպի արաբական երկրների առաջնորդներին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ մասնակցելու չին-արաբական առաջին գագաթնաժողովին, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

 

Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունինը հայտնել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սաուդյան Արաբիայում պետական ​​այցով կգտնվի դեկտեմբերի 7-ից 10-ը: 

 

Չորեքշաբթի Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ առաջին չին-արաբական գագաթնաժողովը կունենա

դարաշրջանային նշանակություն չին-արաբական հարաբերությունների զարգացման համար։

 

Նշենք, որ բացի այն, ր Սի Ծինփինը մասնակցելու է Չինաստանի ու Ծոցի երկրների առաջին գագաթնաժողովին, նաև մասնակցելու է արաբական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Քաթարի ու Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցության խորհրդի նիստին։

Քաղաքականություն

Պատահարներ