Ուկրաինացի պաշտոնյան սպառնում է ՌԴ-ին` Սիբիրում գտնվող ռուսական օբյեկտների վրա հարձակմամբ. Financial Times

 Ուկրաինայում Սարատովի, Ռյազանի և Կուրսկի մերձակայքում գտնվող ռուսական օդանավակայանների վրա հարձակումներից հետո Ուկրաինայից սպառնում են հարձակումներ իրականացնել Ռուսաստանի այլ օբյեկտների վրա, այդ թվում՝ Սիբիրում։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով «պաշտպանության հարցերով Ուկրաինայի իշխանությունների անանուն խորհրդականին», փոխանցում է Gazeta.ru-ն։ 

 

«Մենք հեռավորության հետ կապված սահմանափակումներ չունենք, և շուտով մենք կկարողանանք հասնել ցանկացած նպատակի Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Սիբիրում», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ նման հարձակումները կարող են կրկնվել։ Նրա կարծիքով, նման հարձակումները չեն օգնի Կիևին հաղթել հակամարտությունը, սակայն դրանք կարող են ազդել Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի «ազդեցության գործողությունները» Ռուսաստանի տարածքում։

Քաղաքականություն

Պատահարներ