Ադրբեջանում չեն հանդարտվում այն իրողությունից, որ հային առևանգած, ծեծած ադրբեջանցիները դատապարտվել են

Ադրբեջանում չեն հանդարտվում այն իրողությունից, որ ադրբեջանցի Միսիր Գասիմլիին և Սուբխան Գուլիևը Ուկրաինայում դատապարտվել են 8 տարվա ազատազրկման՝ ազգությամբ հային առևանգելու, ծեծի ենթարկելու համար։ Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Միսիր Գասիմլիի և Սուբխան Գուլիևի դատավճռի կապակցությամբ. 

 

«Դեսպանությունն աշխատանք է տարել պարզելու այն հարցը, որ մեղադրանքը առաջադրվել է հայազգի անձանց պատվերով, նախաքննության և դատաքննության ընթացքում մի շարք կողմնակալ պահերի և իրավախախտումների առկայությամբ։ Այս տեղեկատվության վերաբերյալ մտահոգություն արտահայտող նամակները դեսպանատան կողմից ուղղվել են Ուկրաինայի ԱԳՆ։ 10 նոտա է ուղարկվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն, բազմաթիվ նամակներ ուղղվել են այլ կառույցներին, և գործընթացը եղել է դեսպանատան տեսադաշտում։ Այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո դեսպանությունը մասնակցել է բոլոր հանդիպումներին (բացառությամբ մեկ բողոքարկման հանդիպման, որի մասին դեսպանատունը տեղեկացված չի եղել): Պաշտպանական կողմն աշխատում է դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ուղղությամբ։ Դեսպանությունը շարունակում է օրենքի շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ առանց դատարանի աշխատանքին և դատական գործընթացներին միջամտելու արդար գործընթաց իրականացնելու համար»։

 

Հիշեցնենք` Ուկրաինայում տեղի է ունեցել երկու կալանավորված ադրբեջանցիների դատավարությունը, որոնցից մեկը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է

Քաղաքականություն

Պատահարներ