Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը մեկնաբանել է Արայիկ Հարությունյանի` France24-ին տված հարցազրույցը

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է France24 հեռուստաալիքի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

«France24-ի հարցազրույցը չճանաչված անօրինական կազմակերպության ներկայացուցչի հետ խթանում է անջատողականությունը, խախտում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մեծացնում է լարվածությունը և խաթարում խաղաղության ջանքերը»,-նշել է Ադրբեջանի դեսպանը:

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանում նեղսրտած են այն հանգամանքից, որ միջազգային լրատվամիջոցը հարցազրույց է անցկացրել Արցախի Հանրապետության նախագահի հետ։

 

Հիշեցնենք` աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը եւ ասել, որ Արցախի իշխանությունների առաջնային խնդիրը 40.000 փախստականների կեցության, կյանքի եւ աշխատանքի համար պայմաններ ստեղծելն է, սակայն Ադրբեջանն ամեն միջոցով խոչընդոտում է դրան։

Քաղաքականություն

Պատահարներ