«Հույս ունենք հաջորդ տարվա սկզբին կոտրել գնաճի ողնաշարը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը հույս ունի «կոտրել» երկրում բարձր գնաճի ողնաշարը 2023 թվականի սկզբին։ Թուրքիայում տարեկան գնաճը մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ դանդաղել է նոյեմբերին՝ հոկտեմբերի 85,51%-ից իջնելով մինչև 84,39%: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Մենք քայլ առ քայլ լուծում ենք կյանքի արժեքի և գնաճի հարցը, որը զբաղեցնում է բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի և Ամերիկայի օրակարգը։ Մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մենք հույս ունենք հաջորդ տարվա սկզբին կոտրել գնաճի ողնաշարը», - ասել Է Էրդողանը Money Talks խմբի եւ ծրագրի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։


Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ այն մակարդակը, որին երկիրը հասել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում կարճ ժամանակում, դարձել է «ազգի հպարտության առարկաներից մեկը»:


«2002 թվականին պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը կազմել է ընդամենը 248 միլիոն դոլար, իսկ անցյալ տարի մենք գերազանցեցինք ռեկորդը՝ 3 միլիարդ 224 միլիոն դոլար։ Այս տարի մենք ակնկալում ենք ավելի քան 3 միլիարդ դոլարի արտահանման ցուցանիշ։ Մենք պետք է կառուցենք այնպիսի համակարգեր, որոնք մեզ անհրաժեշտ են երկրի ներսում և ազգային մակարդակով: Զենքից և զինամթերքից մինչև հրթիռներ, անօդաչու օդային, ցամաքային և ծովային տրանսպորտային միջոցներից մինչև ուղղաթիռներ և նավեր՝ մենք նախագծում, արտադրում և մշակում ենք մեզ անհրաժեշտ համակարգերը երկրի ներսում և ազգային մակարդակում», - նշել է Էրդողանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ