Իրանը` տարածաշրջանի աշխարհագրական սահմանների փոփոխության վերաբերյալ իր դիրքորոշման մասին

 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:


Անդրադառնալով Ադրբեջանի հետ համատեղ հյուսիսային սահմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից անցկացված վերջին զորավարժություններին՝ ԻՀՊԿ-ի ղեկավարի տեղակալն ասել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն, քանի որ դա սկզբունքային քաղաքականություն է:

 

«Երկրների միջև սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության. սա կարևոր խնդիր է, և մենք դա պնդում ենք»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ