Պեդրո Կաստիլյոն ձերբակալվել է. հայտնի է` ով է Պերուի նոր նախագահը

Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյո ձերբակալվել է։ Այս մասին գրում է РИА Новости-ն

 

Նշվում է, որ երկրի ոստիկանությունն իր հայտարարության մեջ նրան անվանել է նախկին նախագահ։ 

 

Ինչպես հայտնել էինք` Պերուի օրենսդիրները քվեարկել են նախագահ Պեդրո Կաստիլյոյի իմպիչմենթի օգտին՝ կտրուկ սրելով չորեքշաբթի օրվա քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր ժամեր առաջ, երբ Կաստիլյոն փորձեց ցրել օրենսդիր մարմինը և արտակարգ կառավարություն ստեղծել:

Չորեքշաբթի 130 հոգանոց կոնգրեսի 101 օրենսդիրների մեծամասնությունը քվեարկեց Կաստիլյոյի իմպիչմենթի օգտին, իսկ մարմինը հայտարարեց, որ փոխնախագահ Դինա Բոլուարտեն ստանձնելու է նախագահի լիազորությունները:

Քաղաքականություն

Պատահարներ