Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան

Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Նա նշել է, որ անընդհատ կրակոցներ են հնչում ու իրադրությունը վերջին մեկ տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել։ 

 

Նախարարի խոսքով` վերջին մեկ տարվա ընթացքում էական ինժիներական աշխատանքներ են կատարվել ողջ սահմանի երկայնքով: 
 

«Դա կհավաստեն բոլոր նրանք, ովքեր սահմանի հետ որեւէ կերպ առնչվել են: Եւ վերջին իրադարձություններից հետո, մենք ունենք նոր բնագծեր, այստեղ նույնպես վերջին 2 ամսվա ընթացքում էական աշխատանք է  կատարվել: Ես չեմ կարող ասել` այն իդեալական է, այն հեռու է իդեալական լինելուց,  բայց այս պահին կարող եմ գնահատել բավարար, դա ամենօրյա աշխատանք է եւ մենք շարունակել եւ շարունակելու ենք այդ աշխատանքը նաեւ եղանակային պայմանների փոփոխություններից հետո»,-ասել է նա:
 

Հարցին, թե մենք փորձում ենք զենք ձեռք բերել այլ շուկաններից, քանի որ մեր երկրին զենք մատակարարող երկիրն ինքն ունի խնդիրներ, Պապիկյանն ասել է, որ իրենք նոր շուկաներ են փորձում գտնել եւ արդեն տեսանելի արդյունքներ կան:
 

«Արդյունքները մոտ են առարկայական լինելուն, եթերում ավելին խոսել չեմ կարող»,- նշել է նա:

 

Քաղաքականություն

Պատահարներ