Շոլցը` Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին

Ռուսաստանը չի սպառնում աշխարհին միջուկային զենքով, և Գերմանիան պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման հարցերը Եվրոպայում, հինգշաբթի Deutschlandfunk ռադիոյի եթերում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

Գերմանիայի ղեկավարի խոսքով՝ միջուկային էսկալացիայի սպառնալիքը նվազել է, ինչին նպաստել է Չինաստանի, ինչպես նաև G20 երկրների հետ երկխոսությունը։

 

«Ռուսաստանը չի սպառնում միջուկային զենք կիրառել: Շոլցն ընդգծել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Եվրոպայում սպառազինությունների վերահսկման շուրջ: Դա առաջարկվել է դեռևս ուկրաինական ճգնաժամից առաջ, և այս դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել», - փոխանցել է Deutschlandfunk-ը:

Քաղաքականություն

Պատահարներ