Ուկրաինայի դեմ ՌԴ-ի գործողությունները ճանաչվում են որպես ցեղասպանություն. բանաձև` ԱՄՆ Սենատում

 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչվում են որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ 

Փաստաթուղթը նաև կոչ է անում ԱՄՆ-ին և դաշնակիցներին շարունակել աջակցել Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև հետաքննություն անցկացնել՝ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ 

«Պուտինն իր գործողություններով շատ հստակ ցույց տվեց, որ իր նպատակն է վերջ տալ ուկրաինացի ժողովրդի գոյությանը: Ես անձամբ տեսել եմ նրա դաժանության ապացույցները», - ասել է Ջիմ Ռիշը:

Քաղաքականություն

Պատահարներ