Լուգանսկում փորձել են ներմուծել ամանորյա զարդեր՝ ռուսներին սպանելու կոչերով

Սևերոդոնեցկի բնակիչը Կիևի հանձնարարությամբ սադրանք է նախապատրաստել  Լուգանսկում։ Նշվում է, որ նա փորձել է ամանորյա զարդարանքներ ներմուծել ռուսներին սպանելու կոչերով, ՌԻԱ Նովոստիին ասել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը։


«Ստուգելու նպատակով տրանսպորտը կանգնեցրել են, զննել են, վարորդներից մեկի մոտ վախի նշաններ են եղել, ինչը  կասկած է հարուցել, մի փաթեթ է գտնվել, որում եղել են ամանորյա զարդարանքներ, բայց հետաքրքիր տեքստով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

Նրա խոսքով՝ տոնածառի զարդարման վրա ազգամիջյան ատելություն սերմանող գրություններ են եղել, մասնավորապես՝ ռուսներին սպանելու կոչեր։ Որպես սադրանք տղամարդը ծրագրել է այդ խաղալիքները կախել քաղաքի կենտրոնում գտնվող ուսումնական հաստատություններից մեկի մոտ գտնվող տոնածառի վրա։
«Նա կատարել է TsIPSO-ի (Ուկրաինայի տեղեկատվական և հոգեբանական օպերացիաների կենտրոն-Խմբ.)  առաջադրանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

 

Քաղաքականություն